Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն չորեքշաբթի կիբերսպառնալիքների դեմ պայքարի հարցում համագործակցության մասին համաձայնագիր են կնքել։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ծառայության  հայտարարության մեջ։

«Համաձայնագիրը հեշտացնում է տեղեկությունների տեխնիկական փոխանակումը, որը կբարելավի կիբերսպառնալիքների հետ կապված միջադեպերի կանխումը, դրանց հայտնաբերումն ու համապատասխան կերպով արձագանքելը»,- ասված է փաստաթղթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթում նշվում է, որ համաձայնագրի ստորագրումը կարեոր քայլ է ԵՄ կիբերանվտանգության քաղաքականության շրջանակներում խնդիրների իրականացման համար, որը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը համարում է իր 5 գերակա ուղղություններից մեկը։

Այդ փաստաթուղթը ստորագրելու մտադրության մասին այսօր հայտնել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։