Հնդկական Չհատիսգարխ նահանգում Բաբլի անունով կրկնահանցագործ այծ են բռնել: Ըստ Mashable-ի, իրավախախտը «լուրջ» քրեական անցյալ ունի:
Օրինակ՝ վերջերս նա մտել է տեղի դատավորի այգի եւ սկսել ուտել պարտեզի ծաղիկներն ու խոտը: Ոստիկանությունն ապօրինի ներխուժման մասին բողոք է ստացել:
Իրավապահների խոսքով, Բաբլիի տերերին բազմիցս նախազգուշացում է արվել: Ստացված բողոքի արդյունքում Հասանին ու նրա կենդանուն ձերբակալել են:
Կարճ ժամանակ անց Հասանին գրավի դիմաց ազատ են արձակել: Ազատություն է ստացել նաեւ Բաբլին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Indian Express-ը:





























