Նիդեռլանդների իշխանությունները հայտնել են, որ արագ արձագանքման հատուկ ջոկատ են ստեղծում, որը կարող է արտակարգ դեպքերում գործել սահմանին՝ անվտանգության ապահովման համար, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Հաղորդվում է, որ թիմը ստեղծվելու է հնարավորինս արագ։ Նրա գլխավոր նպատակը միգրացիոն ճգնաժամի հետ կապված խնդիրների լուծումն է։





























