Շվեդիայում խստացրել են ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրությունը, տեղեկացնում է  Deutsche Welle-ն: 

Հաղորդագրության մեջ ասված է, որ փոփոխությունների համաձայն,  ահաբեկչական խմբավորմանը միանալու նպատակով արտասահման մեկնելու մտադրություն ունեցողներին բացահայտման դեպքում երկու տարվա ազատազրկում կսպառնա:  

Վեց տարվա ազատազրկում կսպառնա ահաբեկիչների ճամբարներում պատրաստություն անցածներին: Ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումն այսուհետ կպատժվի մինչեւ երկու տարվա ազատազրկմամբ: 

Շվեդական հատուկ ծառայությունների տվյալներով,  2013-ից առնվազն 292 մարդ է լքել Շվեդիան «Իսլամական պետությանը» անդամակցելու համար: