Մեքսիկայում բանտում խռովության հետեւանքով մոտ  50 մարդ է զոհվել, տեղեկացնում է  Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Նուեւո-Լեոն նահանգի Տոպո-Չիկո բանտում:  

Ներկայումս բանտում են օրինապահ մարմինների աշխատակիցները, որոնք կարողացել են իրավիճակը վերահսկողության տակ առնել: 

Ճշտվում է, որ բանտարկյալների մի մասը կարողացել է փախչել: