ԱՄՆ զինվորականները «կեղծիք» են կոչել ամերիկյան ինքնաթիռների կողմից Հալեպի ռմբակոծության մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունները: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ ամերիկյան ինքնաթիռները ռմբակոծել են սիրիական Հալեպ քաղաքը, այնուհետեւ դրանում մեղադրել ռուսական կողմին: