Բելառուսի Գրոդնենսկի մարզում ավելի քան 30 դպրոցականներ թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով բելառուսական ОНТ հեռուստաալիքը: Թունավորման պատճառը հայտնի չէ:

Նշվում է, որ Ռատիչի գյուղի դպրոցից հիվանդանոց տեղափոխված 35 երեխաներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում են: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հայտնի է, որ երեխաների վիճակը դպրոցում կտրուկ վատացել է: Բժիշկները նրանց մոտ բարձր ջերմություն եւ ճնշում են նկատել:

Օդի մեջ մասնագետները քիմիական նյութերի վտանգավոր խտացում չեն հայտնաբերել, բարձր չի եղել նաեւ ռադիացիոն ֆոնը:

Մինսկից դեպքի վայր են մեկնել բժիշկներ՝ առողջապահության փոխնախարար Իգոր Լոսիցկիի գլխավորությամբ: