ԱՄՆ ոստիկանությունը գնդակահարել է տղամարդուն, որը դանակով հարձակվել էր մարդկանց վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել Կոլամբուս քաղաքի (Օհայոյի նահանգ) Nazareth ռեստորանի մոտ: Հարձակվողը դանակով վիրավորել է առնվազն 6 մարդու, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Սպանված հանցագործի ինքնությունը եւ միջադեպի այլ հանգամանքները պարզվում են: