ԱՄՆ Օհայոյի նահանգում տղամարդը մաչետեով հարձակվել է ռեստորանի այցելուների վրա, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը։

«Նա անմիջապես սկսել էր մաչետեն թափահարել այցելուների եւ աշխատակիցների ուղղությամբ»,- ասել են ոստիկանությունից։

Հաղորդվում է, որ ոստիկանները սպանել են տղամարդուն։

Ըստ ճշտված տեղեկությունների՝ միջադեպի հետեւանքով վիրավորվել է 4 մարդ, որոնք հոսպիտալացվել են։ Ոստիկանությունը տղամարդու անունն ու տարիքը չի բացահայտում։