Թաիլանդի հարավում՝ Յալա նահանգում, պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ զինծառայող, եւս մեկը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։

Պայթուցիկ սարքը գործի էր դրվել մրգի պլանտացիայից ոչ հեռու, որտեղ պարեկություն էին անում տեղի ուսուցիչների անվտանգությունը հսկող 8 զինվորական։

Թաիլանդի հարավում գործող անջատաողական ուժերը հաճախ են հարձակումներ իրականացնում ուսուցչիների դեմ, քանի որ նրանց համարում են պետության գաղափարախոսության քարոզիչները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ոստիկանության տեղեկություններով՝ պայթուցիկը գործի էր դրել չարագործը, որը դարանակալած սպասում էր զինվորականների ժամանմանը։