Նավթի Brent ցուցանիշային ապրանքանիշի գինը լոնդոնյան  ICE բորսայում ավելացել է ավելի քան 5 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց մինչեւ 31,7 դոլարի: Այդ մասին վկայում են բորսայի տվյալները:  Գների աճի առիթ են դարձել ԱՄԷ-ի էներգետիկայի նախարարի խոսքերը, որը շուկան մեկնաբանել է որպես նավթի արդյունահանման նվազեցման ուղղությամբ ՕՊԵԿ-ի համակարգված գործողությունների հնարավորության ակնարկ,  տեղեկացնում է Lenta-ն: 

Մեկ օր առաջ նավթի գները վերջին  13 տարվա ընթացքում նվազագույն նիշի էին հասել` մեկ բարելի դիմաց 26,05 դոլարի: