Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը չորրորդ անգամ հանդիպել է Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյին: Հանդիպումը կայացել է Հավանայի Հեղափոխության պալատում:

Մինչ այդ Պատրիարք Կիրիլը Ռաուլ Կաստրոյին հանդիպել էր 2008 թվականի հոկտեմբերի 19-ին, Հավանայում տաճարի օծման ժամանակ, եւս երկու անգամ էլ Մոսկվայում՝ 2009 թվականի փետրվարի 3-ին եւ 2015 թվականի մայիսի 8-ին:

Ըստ ՏԱՍՍ-ի, Պատրիարքի եւ Կուբայի ղեկավարի հանդիպմանն ամենատարբեր հարցեր են քննարկվել: