Եվրամիության երկրների ԱԳ նախարարները մտադիր են փետրվարի 15-ից վերացնել Բելառուսի եւ նրա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը:

Նշվում է, որ կչեղարկվեն նաեւ սեւ ցուցակում ներառված տասնյակ անձանց եւ ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Ակնկալվում է, որ պատժամիջոցները վերջնականապես կվերացվեն մինչեւ փետրվարի ավարտը: