Նախորդ գիշեր զինված հարձակման է ենթարկվել Ֆրանսիայի Էքս ան-Պրովանս քաղաքում գտնվողն խաղատունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BFM TV հեռուստաալիքը:

Ըստ այդմ, «խաղատան դահլիճներում խուճապ է սկսվել, որի հետեւանքով հրմշտոցի ժամանակ բազմաթիվ մարդիկ են տուժել»: Ընդհանուր առմամբ, այդ պահին խաղատանը 700 մարդ է եղել: Ներկայումս չի նշվում, թե որքան գումար են կողոպտել զինված ավազակները:

Էքս ան-Պրովանս քաղաքը գտնվում է Մարսելից ոչ հեռու, որը համարվում է Ֆրանսիայում կազմակերպված հանցավորության գլխավոր կենտրոններից մեկը: