ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտնել է Ռուսաստան- ՆԱՏՕ խորհուրդ գումարելու պայմանավորվածության մասին, որը ձեռք է բերվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք պայմանավորվել ենք գումարել Ռուսաստան- ՆԱՏՕ խորհուրդ»,- հայտնել է նա:
Դրա հետ մեկտեղ Սթոլթենբերգը նշել է Ռուսաստանի հետ արդյունավետ քաղաքական երկխոսություն պահպանելու կարեւորությունը՝ առանց գործնական համագործակցությունը վերականգնելու:




























