Lexus ընկերությունը հրապարակել է իր նոր սպորտային մեքենայի՝ LC 500-ի հիբրիդային մոդիֆիկացիայի լուսանկարները, որն անվանման մեջ «h» նախածանցը կստանա: Մեքենայի հանրային պրեմիերան կկայանա մարտին, Ժնեւի ավտոսրահում:
Ոչ պաշտոնական տվյալներով, հիբրիդային ուժային սարքավորման կազմում կներառվի 308 ձիաուժ հզորությամբ 3.5 լիտրանոց V6 շարժիչ եւ 217 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ: Ընդհանուր հզորությունը շուրջ 470 ձիաուժ կկազմի:
Ակնկալվում է, որ նման սխեմա կօգտագործվի նոր սերնդի LS սեդանում, որը կհայտնվի 2017 թվականին: Այս մասին գրում է Motor-ը:
Սովորական Lexus LC 500-ը, որը LF-LC նախատիպի սերիական տարբերակն է, հունվարին մեկնարկել է Դեթրոյթի ավտոսրահում: Նորույթը սարքավորված է մթնոլորտային «ութնյակով», որն օգտագործվում է RC F «լիցքավորված» կուպեի եւ GS F սեդանի վրա: Շարժիչի հզորությունը 473 ձիաուժ է եւ 527 Նմ պտույտի պահ:
Շարժիչը, որը համադրվում է տասն աստիճանով ավտոմատ փոխանցման տուփի հետ, ինչը կուպեին թույլ է տալիս 100 կմ/ժ արագություն զարգացնել 4.5 վայրկյանում:





























