Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի Զինված ուժերը փետրվարի 15-ին հնգօրյա համատեղ զորավարժություններ են սկսել, հայտնում է իրանական Press-TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Հեռուստաալիքի տվյալներով, թագավորության կողմից զոավարժություններին «Էֆ-15» տեսակի վեց կործանիչ է մասնակցում: Ինչպես վստահեցնում է թուրքական կողմը, Կոնյա նահանգում անցնող զորավարժությունները նախապես ծրագրված էին:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն փետրվարի 13-ին հայտնել է այն մասին, որ Սաուդյան Արաբիայի զինվորական ներկայացուցիչները ժամանել են Ինջիրլիկ թուրքական բազա:
Ինչպես հիշեցնում է ՏԱՍՍ-ը, Թուրքիան ու Սաուդյան Արաբիան մտադիր են Սիրիայի տարածքում ցամաքային գործողություն սկսել:




























