Բրիտանական երիտասարդ Riversimple ընկերությունը հրապարակել է իր առաջին նմուշի գովազդային հոլովակը, որը ջրածնային շարժիչ կստանա: Նորույթի պրեմիերան տեղի կունենա չորեքշաբթի` փետրվարի 17-ին:

Ավտոմեքենայի զանգվածը 520 կգ կկազմի: Մեքենան կսարքավորեն ջրածնային նոր շարժիչով, որի հզորությունը   8,5 կվտտ կլինի, չորս էլեկտրաշարժիչով   (ամեն անիվի մեջ` մեկական) եւ արգելակման դեպքում էներգիայի ռեգեներացիայի համակարգով, տեղեկացնում է  Motor-ը: 

Նորույթն ինը վայրկյանում տեղից կպոկվի ժամը 55 մղոն (ժամը 89 կմ) արագությամբ, իսկ ընթացքի առավելագույն պահուստը մոտ 300 մղոն կկազմի (483 կմ): Վառելիքային բաքերի լիակատար լիցքավորումը ջրածնով երեք րոպեից երկար չի տեւի: