Սիրիայի կառավարական բանակը, ընդդիմության` իրեն հավատարիմ ջոկատների աջակցությամբ, 2016-ի փետրվարի սկզբից ի վեր ահաբեկիչներից ավելի քան 800 քկմ տարածք է ազատագրել եւ 73 բնակավայր: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, ընդամենը վերջին օրերին Սիրիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւմուտքում հաջողվել է գրոհայիններից լիովին ազատագրել «ավելի քան 100 քկմ տարածք` ներառյալ յոթ բնակավայր»:





























