Հարավային Սուդանի Մալակալ քաղաքում ՄԱԿ-ի ճամբարի վրա հարձակման հետեւանքով 18 խաղաղ բնակիչ է մահացել: Այս մասին հայտնում է «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային կազմակերպությունը:

«Առնվազն 18 մարդ է սպանվել, որոնցից երկուսը MSF-ի տեղի աշխատակիցներ են: Նրանց վրա հարձակվել են իրենց տներում: Հիվանդանոց է տեղափոխվել 36 վիրավոր: Տուժածներին շարունակում են բերել հիվանդնոցներ»,-ասված է MSF-ի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է RG-ն:

Ավելի վաղ ՄԱԿ-ից հայտնել էին, որ միջադեպի հետեւանքով 7 մարդ է մահացել: Կազմակերպության տվյալներով, հարձակմանը նախորդել էր դինկա եւ շիլուք ցեղախմբերի բախումը: