Եվրամիության առաջնորդները չեն կարողացել Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթաժողովի առաջին օրը համաձայնության գալ Մեծ Բրիտանիայի մասնակցության պայմանների շուրջ: Այդ բարեփոխումներն անհրաժեշտ են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին, որպեսզի հնարավորություն ունենա հանրաքվեի ժամանակ, որը կարող է տեղի ունենալ արդեն ամռանը, պահպանել երկիրը ԵՄ կազմում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գագաթաժողովի առաջին օրվա ամփոփիչ մամուլի ասուլիսը տեւել է ընդամենը մի քանի րոպե: «Մենք որոշակի առաջընթացի ենք հասել, բայց դեռ շատ բան կա անելու: Ես հիմա երկկողմ հանդիպումներ պետք է ունենամ»,-հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Որեւէ այլ պարզաբանում չի հնչել ոչ նրա, ոչ էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի կողմից: Լրագրողներին թույլ չեն տվել հարցեր տալ: