Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները սկսել են նվազել: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 0,94 տոկոսով՝ հասնելով 30,48 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 0,99 տոկոսով՝ հասնելով 33,94 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:




























