Բրիտանական Arash Cars ընկերությունն ազդարարել է 2080 ձիաուժ հզորությամբ AF110 Hybrid սուպերկարի թողարկման մասին: Ակնկալվում է, որ նորույթի հանրային պրեմիերան տեղի կունենա մարտին` Ժնեւի ավտոսալոնում:  

Սուպերկարի երկարությունը 4645 մմ կկազմի, լայնությունը` 2001 մմ, իսկ բարձրությունը`  1165 մմ: Անվային բազայի չափը հավասար կլինի 2730 մմ-ի:

Սուպերկարը ածխածնից եւ արամիդից պատրաստված, 13 տարրից բաղկացած գերթեթեւ շրջանակ կստանա  եւ ալյումինից ու բաղադրյալ նյութերից սենդվիչ-պանելներ:  Կուպեն կզինեն հիդրավլիկ համակարգով, ինչի շնորհիվ մեքենայի ճանապարհային լուսաշերտը կկարողանա 150 մմ-ով  նվազել կամ ավելանալ: Հնարավոր կլինի դռների բացվելը եւ փակվելը կառավարել շարժումների օգնությամբ, տեղեկացնում է Motor-ը:

AF110 Hybrid-ը կզինեն General Motors կոնցեռնի 6,2 լիտրանոց V8 կոմպրեսորային շարժիչով, որը  900 ձիաուժ հզորություն է զարգացնում եւ 1200 Նմ պտույտի պահ: Ուժային սարքի կազմի մեջ կմտնի նաեւ    295 ձիաուժ հզորությամբ չորս էլեկտրական շարժիչ եւ լիթիումա-իոնային մարտկոցների լրակազմ: Ագրեգատների ընդհանուր հզորությունը  2080 ձիաուժ կկազմի եւ 2280 Նմ պտույտի պահ:

Յուրաքանչյուր էլեկտրաշարժիչը կաշխատի առանձին երկուդիապազոնային փոխանցման հետ:    

Arash AF110 Hybrid-ը կկարողանա «հարյուր» հավաքել երեք վայրկյանից էլ պակաս ժամանակում: Արագությունը ժամում 200-ից 300 կմ հասցնելը համապատասխանաբար ութ եւ 27 վայրկյանից պակաս կպահանջի: Առավելագույն արագությունը կկազմի մոտավորապես 325 կմ ժամ:

Սուպերհիբրիդի թրեքային եւ ճանապարհային տարբերակների արժեքը կկազմի   համապատասխանաբար 1,2 եւ 1,1 մլն ֆունտ սթեռլինգ   (1,72 и 1,57 մլն դոլար): Բացի այդ, մատչելի կլինի կուպեի ստանդարտ տարբերակը, որը զինված կլինի  550 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով: Նման մեքենան 350 հազար ֆունտ կարժենա (500 հազար դոլար):