Chevrolet Camaro-ն ներկայումս կարող է վերածվել սպորտային մեքենայի։ Նման գաղափար է ներկայացրել հայտնի Callaway-ը, որն ունի նաեւ ավտոարտադրողի կարգավիճակ։ Գաղափարի իրականացումը 16 955 դոլար կարժենա։ Մեքենան ստացել է Callaway Camaro SC610 անվանումը։

Ինչպես հաղորդում է Automail-ը, 6,2 լիտրանոց մեքենան ունի մեխանիկական ներմղիչ պոմպ, որը վերցված է Callaway Corvette SC757 սուպերքարից, սառեցման արդիականացված համակարգ։ Շարժիչի հզորությունը աճել է 155 ձիաուժից հասնելով 610 ձիաուժի։

Վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփը մնացել է հինը։