Համացանցում հայտնվել են 2017 թվականի մոդելային շարքի Audi Q5 նորացված տարբերակի լրտեսական լուսանկարները:
Ըստ «Daily motor»-ի, բրիտանական լրատվամիջոցների լուսանկարիչները մեքենան նկատել են Եվրոպայի ճանապարհներին փորձարկման ժամանակ: Մեքենան քողարկված է եղել, այդ պատճառով դրա դիզայնի մասին լիարժեք պատկերացում կազմել հնարավոր չէ:
Ամեն դեպքում, ենթադրվում է, որ Audi Q5-ի արտաքինում կօգտագործվեն Q7-ի տարրեր:





























