Գերմանական Volkswagen-ը Ժնեւի ավտոսրահում հանրության կներկայացնի նոր քրոսովերի հայեցակարգը: Ընկերությունը հրապարակել է ավտոմեքենայի լուսանկարը, սակայն չի նշել մոդելի անվանումը:

Ամենայն հավանականությամբ, այն Tiguan-ից ցածր դիրք կզբաղեցնի:

Կոնցեպտուալ SUV-ն ամերիկյան ռեփեր եւ պրոդյուսեր Dr. Dre-ից 300 վատտանոց Beats աուդիոհամակարգ կունենա:  

Ըստ Ռոսիյսկայա գազետայի, քիչ հավանական է, որ մեքենան դիզելային շարժիչ ունենա: Իսկ ահա հիբրիդային շարժիչ տեսնելու հավանականությունը բավական մեծ է: