Տակահիրո Հատիգոն լքում է Honda Motor ընկերության նախագահի պաշտոնը, հայտնում է RNS-ը:
Ընկերության ղեկավարի հետ միասին հրաժարականի դիմում են ներկայացրել եւս 9 թոփ մենեջերներ, այդ թվում՝ ֆինանսական տնօրեն Ֆումիհիկո Այկան եւ գործադիր փոխտնօրեն Տեցուո Իվամուրան:
Հաղորդվում է, որ նման կադրային փոփոխությունները պայմանավորված են Takata անվտանգության բարձիկների շուրջ ծագած սկանդալով: Բարձիկները վթարի ժամանակ մեծ ուժով են բացվել, ինչը 11 մարդու մահվան եւ ավելի քան 100 հոգու վնասվածքների պատճառ է դարձել:
Աշխարհում Takata անվտանգության բարձիկների պատճառով հետ կանչված մեքենաների թիվը կազմում է մոտ 25 մլն:





























