2018 թվականին այս սերնդի Audi R8 ավտոմեքենան V6 շարժիչով տարբերակ կունենա: Այս մասին նշված է ընկերության հյուսիսամերիկյան մասնաճյուղի «ճանապարհային քարտեզում», որը հայտնվել է Autobahn պարբերականի տրամադրության տակ:

Դատելով քարտեզից՝ 2017 թվականին Audi-ն 11 նոր մոդել կթողարկի. նոր սերնդի Q5 քրոսովերը եւ դրա «լիցքավորված» SQ5 տարբերակը, R8-ի (Spyder) բաց տարբերակը, երկդռնանի TT-ի, նոր սերնդի A5-ի երկդռնանի եւ հեչբեկ տարբերակի RS մոդիֆիկացիաները եւ RS3 սեդանը:

Ըստ Motor-ի, 2017-ին կներկայացվել նաեւ Q7-ի նոր տարբերակները՝ «լիցքավորված» SQ7-ը եւ հիբրիդային Q7 e-tron-ը: