Toyota-ն հետեւի նստատեղի անվտանգության գոտու անսարքության պատճառով Ռուսաստանում հետ է կանչում 2005-2012թթ. արտադրության 141 472 նմուշ RAV4 մոդելի քրոսովեր։ Այս մասին գրում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հետեւի նստատեղի անվտանգության գոտու վնասման ռիսկի պատճառը դրա եւ մետաղական կմախքի շփումն է։

«Հետկանչի ենթակա մեքենաների սեփականատերերի կողմից դիմում ներկայացնելու դեպքում երկրորդ շարքի նստատեղի մետաղական կմախքի վրա պլաստիկե ներդիր կավելացվի»,- ասել են ընկերությունից եւ նշել, որ իրենք հոգում են բոլոր ծախսերը։