Գերմանական Daimler AG ավտոմոբիլային հսկայի պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են Զինդելֆինգենում E-Class-ի նոր սերնդի արտադրություն սկսելու մասին:
Առայժմ ձեռնարկությունը բացառապես նոր սեդաններ է արտադրում, սակայն արդեն շատ շուտով կթողակվեն նաեւ ունիվերսալ մեքենաներ, նաեւ այս մոդելի ամենագնաց մոդիֆիկացիան, հայտնում է Daily-Motor–ը:
Նոր E-Class–ի արժեքը Գերմանիայի ավտոշուկայում 45 հազար եվրո է բազային տարբերակի համար: Ավտոմեքենայի ծածկոցի տակ 184 ձիաուժ հզորության շարժիչ է տեղադրված:





























