Nissan ճապոնական ավտոկոնցեռնը որոշել է անջատել  Nissan Leaf էլեկտրամոբիլի հավելվածը համակարգի խոցելիության պատճառով, հայտնում է RNS –ը՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Հավելվածը հնարավոր էր կոտրել մեքենայի կլիմատ կոնտրոլի համակարգի միջոցով: Հավելվածի կոտրումը վտանագավոր չէ կյանքի համար, սակայն դրանով հնարավոր է լիցքաթափել մարտկոցը:

Հավելվածը մուտք գործելիս չի պահանջում վարորդի անհատական տվյալները, այլ միայն VIN կոդը, որը հնարավոր է կարդալ մեքենայի դիմապակու վրա: