Սաուդյան Արաբիայում դատարանը տղամարդուն 10 տարվա ազատազրկման եւ մտրակի 2 հազար հարվածի է դատապարտել թվիթերի իր էջի հարյուրավոր գրառումներում աթեիստական հայացքներ արտահայտելու համար, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ին:
Սոցիալական ցանցերի մոնիտորինգի համար պատասխանատու կրոնական ոստիկանությունը տղամարդու էջին աստծու գոյությունը մերժող, Ղուրանի այաթները ծաղրող եւ բոլոր մարգարեներին ստի համար մեղադրող ավելի քան 600 թվիթ է գտել:
28-տամյա տղամարդը խոստովանել է, որ աթեիստ է եւ հրաժարվել է մեղա գալ` հայտնելով, որ ինքը սեփական համոզմունքներն է հայտնել եւ դրա լիակատար իրավունքն է ունեցել:
Դատարանը նրան նաեւ տուգանել է սաուդյան 20 հազար ռիալով (մոտ 5300 դոլար):





























