Լոռու մարզի Վանաձոր քաղաքում փետրվարի 25-ին մեխերով ինքն իրեն կրծքավանդակի շրջանում վնասված 46-ամյա Ռոբերտ Բ.-ն միացված է արհեստական շնչառական ապարատին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որտեղ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոնից:

Ռոբերտ Բ.-ի վիճակը այժմ գնահատվում է ծանր կայուն, նա անգիտակից վիճակում է:

Նշենք, որ 46-ամյա բնակիչ Ռոբերտ Բ.-ն փետրվարի 25-ին` կյանքին վերջ տալու նպատակով մեխերով իրեն վնասելու հետեւանքով ստացել էր կրծքավանդակի առաջնային պատի ձախ կեսի ծակող-թափանցող վերք, սրտի վնասվածք, արյան կուտակումներ պլեվրալ եւ սրտի խոռոչներում:

Նա ծայրահեղ ծանր վիճակում փետրվարի 26-ին` առավոտյան 10:00-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից տեղափոխվել էր Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

NEWS.am-ի տեղեկություններով`սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքի հայրը ինքնասպանության փորձ է արել պարտքերի պատճառով: 

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ի երեկոյան 21:30-ի սահմաններում` Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղադրված տնակի բակում, որը պատկանում է ինքնավնասվածի հորը: Ռոբերտ Բ.-ն ամուսնացած է, ունի երկու դուստր: