Ուկրաինայում 2016-ի մարտի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի նվազագույն սակագինը կավելանա 25 տոկոսով` հասնելով կՎտ/ժ-ի համար 57 կոպեկի, գրում է ՈՒՆԻԱՆ-ը:
Որոշումը կայացվել է էներգետիկայի եւ կոմունալ ծառայությունների ոլորտը կարգավորող ազգային հանձնաժողովի կողմից:
Բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագների երկամյա ավելացման գրաֆիկը հանձնաժողովը հաստատել էր դեռեւս 2015-ի փետրվարին:
Բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագների ավելացման հաջորդ փուլը կսկսվի 2016-ի սեպտեմբերի 1-ին:




























