Անցորդները տեսագրել են դայակին, որին կասկածում են Մոսկվայում երեխայի սպանության մեջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին

Հիշեցնենք, որ երեխայի սպանության կասկածքով ձերբակալված դայակը Մոսկվայում ապօրինի էր աշխատում: ՄԴԾ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Ստրետովիչի խոսքով, նա Ուզբեկստանի քաղաքացի է, Մոսկվա է եկել հունվարի վերջին եւ անմիջապես միգրացիոն հաշվառման կանգնել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում 4-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող կինը, ամենայն հավանականությամբ, թմրանյութի ազդեցության տակ է եղել: