«Տարվա ավտոմեքենա» ամենամյա մրցույթի հաղթող է ճանաչվել նոր սերնդի Opel Astra-ն, որը 309 միավորի է արժանացել:
Գլխավոր մրցանակը շնորհել են գերմանական ընկերության ղեկավար Կառլ-Թոմաս Նոյմանին:
Մյուս տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ. երկրորդ հորիզոնականում Volvo XC90 ամենագնացն է (294 միավոր), երրորդում՝ Mazda MX-5-ը (202 միավոր): Չորրորդ տեղում Audi A4-ն է (189 միավոր), հինգերորդում՝ Jaguar XE-ն (163 միավոր), վեցերորդում՝ Skoda Superb-ը (147 միավոր), իսկ ցանկը եզրափակում է նոր սերնդի BMW 7-Series-ը (143 միավոր):
Ըստ Motor-ի, վարկանիշում տեղերը բաշխվել են եվրոպական 22 երկրներից ավտոմոբիլային լրագրությամբ զբաղվող 58 մասնագետից կազմված ժյուրիի քվեարկության արդյունքում:





























