Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են դադարել գործել արդեն 2016 թվականի ամռանը: Այս մասին հայտարարել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:
Նրա խոսքով, ակնկալել, որ վաղը բոլոր պատժամիջոցները կվերացվեն, չափազանց կլիներ: «Իսկ այն, որ պատժամիջոցները հավերժ կլինեն, հակասում է Եվրամիության երկրների հիմնարար տնտեսական շահերին»,- «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Չիժովը:
«Տնտեսական պատժամիջոցները՝ այսպես կոչված հատվածական, գործում են մինչեւ հուլիսի 313-ը: Հունիսի 23-24-ը նախանշված ԵՄ գագաթաժողովում որոշումներ կընդունվեն: Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկիր ներքին որոշումներ կկայացնի՝ ոչ միայն դեպի Բեռլին «նայելով», այլ հաշվի առնելով այն վնասը, որ պատժամիջոցները եւ հատկապես մեր պատասխան պատժամիջոցները հասցրել են իրենց տնտեսությանը, բիզնեսին, եւ հաշվի առնելով այդ պատժամիջոցային ուղու փակուղու աստիճանը»,- Վլադիմիր Չիժովի խոսքերն է մեջբերում Gazeta-ն:





























