Շանհայ-Մյունխեն չվերթն իրականացնող օդանավում Կրասնոյարսկի օդային տարածքով թռչելիս 9-ամյա աղջիկ է մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով մարզի իրավապահ մարմիններում իր աղբյուրները։
Աղբյուրի փոխանցմամբ միջադեպը տեղի է ունեցել Lufthansa ավիաընկերության օդանավում, որը վայրէջք է կատարել պահուստային օդանավակայանում։
«Եմելյանովոյի» բժիշկների խումբը արձանագրել է 9-ամյա աղջկա մահվան փաստը։ Ծնողները որոշել են երեխայի հետ շարունակել չվերթը»,- ասել է աղբյուրը։
Տեղեկությունը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել։





























