ԱՄՆ Օհայոյի նահանգում 36-ամյա Ռաֆայել Գրիվզը, որը սպանել է իր ընկերուհուն եւ հետո ինքնասպան եղել, Santanicon ռոք խմբի թմբուկահարն էր եւ բացահայտորեն ասում էր, որ երկրպագում է սատանային։ Sandusky Register-ի փոխանցմամբ կիրակի կեսգիշերից հետո Սանդասկիի շրջանի ոստիկանությունը ընտանեկան բռնության մասին զանգ է ստացվել։ Զանգահարողը սատանիստի ընկերուհին էր՝ 31-ամյա Անժելա Տիրնին։

«Իմ ընկերը ինձ սեղմել է պատին եւ հենց հիմա շարժվում է իմ վրա։ Ես ոչինչ չեմ արել։ Նա հարբած է եւ վերահսկողությունից դուրս է եկել, ինչպես միշտ»,- ասել է Անժելան, փոխանցում է Lifenews-ը։

Երբ ոստիկանությունը ժամանել էր, հարեւան տան կողքին գտել էր սպանված աղջկա մարմինը։ Իսկ Ռաֆայել Գրիվզի մարմինը գտել էին տան դռան մոտ։ Նրա կողքին ատրճանակ էր ընկած։

Ողբերգությունից առաջ Գրիվզը ցուցադրել էր Լյուցիֆերի խորհրդանիշով  իր նոր դաջվածքները։ Իսկ օրերս նա Facebook-ի իր էջում մութ սենյակի լուսանկար էր տեղադրել, որտեղ Լյուցիֆերի խորհրդանիշով պաստառ էր կախված։