2016-ի մարտի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովում նոր` ներքին շուկայի դեպարտամենտ կստեղծվի: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են ԵՏՀ-ի մամուլի ծառայությունից:
Դեպարտամենտը կզբաղվի ԵԱՏՄ-ի ներսում առեւտրական պատնեշների վերացմամբ եւ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովմամբ:
«Տնտեսական գործունեության այն ոլորտներում, որոնցում Միության երկրները պայմանավորվել են միասնական շուկաներ ձեւավորել, ձեռնարկատերերն անխոչընդոտ փոխադարձ առեւտուր իրականացնելու իրավունք ունեն: Ներկայումս Հանձնաժողովը փոխադարձ առեւտրում պատնեշների, բռնագրավումների եւ սահմանափակումների վերացման նոր մեխանիզմներ է ստեղծում», – նշել է ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:
ԵՏՀ նախարարի խոսքով, նախանշված նպատակաների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է գործընթացին ԵԱՏՄ բիզնես հանրության ներկայացուցիչների մասնակցությունը, հատկապես մանր եւ միջին ձեռնարկությունների, որովհետեւ դրանք շատ զգայուն են շուկայի պատնեշների հանդեպ:




























