Բրիտանական Rolls-Royce Motor Cars ընկերության գլխավոր տնօրեն Թորսթեն Մյուլլեր-Օթվոսը հանձնել է Phantom ավտոմեքենաների՝ 30 օրինակով խմբաքանակի առաջին մեքենայի բանալիները, որը պատվիրել է չինացի գործարար Սթիվեն Հունը: Սա ապրանքանիշի պատմության մեջ խոշորագույն պատվերն է:
Հանդիսավոր արարողությունը կայացել է մարտի 1-ին, Ժնեւի ավտոսրահի առաջին իսկ օրը:
Phantom մոդելի բացառիկ խմբաքանակը, որը ստեղծվել է անհատականացման Bespoke ծրագրի շրջանակում, Հունը պատվիրել է իր Louis XIII բարձրակարգ հյուրանոցի հյուրերի համար: Հյուրանոցը բացվելու է այս տարվա երկրորդ կիսամյակում, Մակաոյում: Ըստ Lenta-ի, գործարքի արժեքը չի հրապարակվում:
































