Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Facebook-ի իր էջում պատասխանել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավի՝ Ռուսաստանի հասցերին հնչեցված մեղադրանքներին:
«Հիվանդ գլխից՝ առողջ գլխին. աֆղանական հարսանիքները ռմբակոծելու մասնագետը մեղադրել է մեզ «ոչ ճշգրիտ ռումբ նետելու մեջ»,- գրել է նա, հաղորդում է Gazeta-ն:
Ռոգոզինը իր գրառմանը կցել է Բրիդլավի համապատասխան հայտարարության մասին տեղեկությունը:
Ավելի վաղ նշվել էր, որ գեներալ Բրիդլավը Ռուսաստանին մեղադրել էր Սիրիայում «ոչ շատ հստակ» զենք գործածելու մեջ:





























