ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության մարտի 1-ին կայացած «սուպեր երեքշաբթիի» նախնական ընտրությունների (փրայմերիզ) առաջատարն է: Այդ մասին են վկայում ընտրողների հարցումների տվյալները, որը ներկայացրել է CNN հեռուստաալիքը:
Հիլարի Քլինթոնը հաղթել է Ջորջիա, Վիրջինիա, Ալաբամա, Թեննեսի, Արքանզաս եւ Թեքսաս նահանգներում, իսկ նրա հիմնական մրցակից սենատոր Բերնի Սանդերսը հաղթել է իր հայրենի Վերմոնտ նահանգում եւ Օքլահոմայում: Մասաչուսեթսում հաղթողը դեռ հայտնի չէ:
Դեմոկրատական կուսակցության թեկնածուն դառնալու համար նրանց պետք է աջակցի կուսակցության համագումարի պատվիրակների մեծամասնությունը, որոնց ընտրում են նահանգներում փրայմերիզների եւ կոկուսների (կուսակցական ակտիվի ժողով) ընթացքում:
Դեմոկրատների շրջանում ստացած ձայներով (548՝ անհրաժեշտ 2383-ից) առաջատարը Քլինթոնն է, իսկ Սանդերսն ունի ընդամենը 87 ձայն:
Մարտի 1-ին փրայմերիզներ են տեղի ունեցել Ջորջիայում, Վերմոնտում, Ալաբամայում, Մասաչուսեթսում, Թեքսասում, Վիրջինիայում, Օքլահոմայում, Արքանզասում եւ Թեննեսիում: Ալյասկայում, Քոլորադոյում եւ Մինեսոթայում կոկուսներ են ընթանում, որոնց նախնական արդյունքները դեռ պարզ չեն:
Հանրապետականների շարքում «սուպեր երեքշաբթիի» հաղթող է դարձել Դոնալդ Թրամփը





























