Սակարկությունների արդյունքները վկայում են, որ Մատակարարումների կառավարման ամերիկյան ինստիտուտից (Institute for Supply Management, ISM) ստացված դրական տվյալների հրապարակումից հետո չորեքշաբթի ամերիկյան դոլարի ամրապնդման ֆոնին ոսկու արժեքը շարունակում է նվազել:
Ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինը նյույորքյան Comex բորսայում նվազել է 2.2 դոլարով, կամ 0.28 տոկոսով՝ հասնելով 1228. 60 դոլարի եռակի ունցիայի համար: Արծաթի մայիսյան ֆյուչերսի գինը աճել է 0.57 տոկոսով՝ հասնելով 14.84 դոլարի մեկ ունցիայի համար:
Դոլարի գործակիցը ( դոլարի փոխարժեքի հարաբերակցությունը վեց երկրների՝ ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկերների արժույթների զամբյուղի նկատմամբ) բարձրացել է 0.06 տոկոսով՝ հասնելով 98.40 կետի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ ISM զեկույցի, ԱՄՆ արդյունաբերությունում գործնական ակտիվութան գործակիցը փետրվարին աճել է մինչեւ 49.5՝ հունվարյան 48.2-ի համեմատ:
Այս տվյալները ներդրողներին հույս են ներշնչել, որ մոտակա հեռանկարում ԴՊԾ տոկոսային դրույքը կբարձրանա, ինչն էլ իր հերթին կնպաստի դոլարի դիրքերի ամրապնդմանը: Ամերիկյան արժույթի ամրապնդման պայմաններում ոսկին ավելի թանկ են գնում այն ներդրողները, որոնք օտարերկրյա արժույթ ունեն:
Բացի դրանից, ներդրողների հետաքրքրությունը անվտանգ ակտիվների նկատմամբ, որոնց շարքին է ավանդաբար դասվում նաեւ ոսկին, նվազել է երեքշաբթի ու չորեքշաբթի տարբեր երկրների մասին հրապարակված վիճտվյալների ֆոնին, որոնք փարատել են համաշխարհային տնետսության վիճակի մասին ներդրողների մտավախությունները:




























