Renault ընկերությունը չորրորդ սերնդի Scenic կոմպակտվեն է ներկայացրել, որը նախորդից ավելի մեծ է եւ կիսակառավարվող ամրաշրջանակ ունի: Նորույթի հանրային պրեմիերան տեղի է ունեցել Ժնեւի ավտոսալոնում:
Նմուշը փոխառել է 2011-ին ցուցադրված R-Space կոնցեպտ-կարի որոշ ոճային լուծումներ: Նորույթը կառուցված է CMF մոդուլային հարթակի վրա, որն ընկած է Kadjar, Talisman եւ նոր Megane նմուշների հիմքում: Նախորդ սերնդի կոմպակտվենի համեմատ, Scenic-ի երկարությունն ու լայնությունն ավելացել են 40 եւ 20 մմ-ով` մինչեւ համապատասխանաբար 4383 եւ 1664 մմ: Ճանապարհային լուսաշերտը մեծացել է 40 մմ-ով` մինչեւ 170 մմ, տեղեկացնում է Motor-ը:
Թափքային բաժանմունքի չափսը կազմել է 572 լ: Բացի այդ, եւս 63 լ տեղավորում են լրացուցիչ բաժանմունքները: Դիմացի նստատեղի թիկնակների վրա դնովի սեղաններ են տեղադրված: Հետեւի նստատեղի ուղերորները մուտք ունեն երկու USB պորտերին, որոնք տեղադրված են կենտրոնական կոնսոլի հետնամասում:
Շարժիչների հավաքակազմում ներառվել է վեց դիզելային եւ երկու բենզինային ագրեգատ: Վերջինները ներկայացված են 115 եւ 130 ձիաուժ հզորությամբ երկու տուրբոշարժիչով: «Ծանր վառելիքով» ագրեգատները` 1,5 եւ 1,6 ծավալով, 95-ից 160 ձիաուժ հզորություն են զարգացնում: Փոխանցումը վեցաստիճանանի «մեխանիկա» է կամ էլ «ռոբոտ» երկու շղթայակցմամբ:
Չորրորդ սերնդի Renault Scenic-ի վաճառքը կսկսվի 2016 թվականին: Նորույթի գները դեռեւս չեն նշվում:





























