Alfa Romeo ընկերությունը ծրագրում է 2016 թ. նոյեմբերին ներկայացնել իր առաջին քրոսօվերը, հայտնում է World Car Fans–ը: Նորույթը կստանա Stelvio անվանումը ու կցուցադրվի Լոս Անջելեսի ավտոսրահում:

Քրոսօվերի չափերը BMW X3–ից մի փոքր մեծ են լինելու: Մոդելի պաշտոնական պրեմիերան ամենայն հավանականությամբ կկայանա Փարիզի ավտոսալոնում 2016թ .: Քրոսօվերի վաճառքը Եվրոպայում պետք է սկսվի գալիք տարի: Այս պահին մեքենան արդեն ցույց են տվել ապրանքանիշի դիլերներին: Մոդելը կառուցվելու է Giorgio պլատֆորմայի վրա, ինչպես եւ Alfa Romeo Giulia. նոր սեդանը: Բոլոր մյուս տեխնիկական բնութագրերը դեռ գատղնի են պահվում, հայտնում է AutoNews–ը:

Ոչ պաշտոնական տվյալներով, քրոսօվերն ունենալու V6. տուրբոդիզելային շարժիչ: Կլինեն նաեւ Ferrari-ի հետ համատեղ մշակված հզոր շարժիչներ: Բենզինային շարժիչներից ամենահզորը կունենա 500 ձիաուժ հզորություն: Տոպային դիզելային շարժիչը կունանա 350 ձիաուժ: Ավտոմեքենան առաջարկվելու է հետին ու ամբողջական շարժակով: