Nissan-ը Ժնեւում իր Qashqai  եւ X-Trail ամենագնացների համար ներկայացրել է 2 հատուկ Premium Concept մոդիֆիկացիա, որոնք անվանը համապատասխան կցում եւ նոր գունային որոշումներ ու դիզայն  են ստացել:

Qashqai Premium Concept-ը մշակվել է Լոնդոնի Nissan Design Europe կենտրոնի մասնագետների կողմից, իսկ X-Trail Premium Concept-ի պատասխանատուն ճապոնական Nissan s Global Design Centre-ի ինժեներներն են:

Եթե Qashqai-ն իր նոր ձեւով ավելի շատ քաղաքային մեքենա է, ապա X-Trail-ն առաջին հերթին նախատեսված է ավելի ակտիվ կենսակերպ վարող անձանց համար, որոնց համար խորթ չէ նաեւ սար բարձրանալը, հայտնում է Autolandia-ն: