Ընթացիկ տարվա ապրիլին եվրոպական ավտոշուկայում կսկսվի  Suzuki Baleno նոր հեչբեքի վաճառքը: Այդ մասին հայտնում է «ԿարՊարկ» պորտալը` վկայակոչելով ճապոնական ավտոարտադրողի ներկայացուցչին: 

Նորույթն ապրանքանիշի լիովին նոր մոդելն է, որի հիմքում ընկած է նորագույն հարթակը, որը հնարավորություն է տալիս մեքենայի կոմպակտ չափերը համադրել հարմարավետ սրահի եւ  355 լիտրանոց թափքի հետ:

Suzuki Baleno-ն շարժման մեջ է դրվում բենզինային DUALJET շարժիչի օգնությամբ: Փոքր շարժիչն աշխատանքային ծավալ ունի` 1,2 լ, արտադրողականության ցուցանիշն առայժմ հայտնի չէ: Ուժային ագրեգատը  զինված է SHVS գործառույթով, ինչն  արգելակման    էներգիայի շնորհիվ էլեկտրաէներգիա արտադրող գեներատորի աշխատանք է ենթադրում:   

Ուժային ագրեգատին աշխատանքում ուղեկցում է հինգդիապազոնային մեխանիկական  փոխանցման տուփը, վեց արագությամբ «ավտոմատը» կամ անաստիճան  փոխանցման  տուփը: Baleno հեչբեքը, կախված տարբերակից, կարող է լրատվական-զվարճալի համալիր ունենալ  յոթ դյույմանոց դիսփլեյ, հետին տեսողության տեսախցիկ, ինչպես նաեւ տարբեր համակարգեր, որոնք օգնում են վարորդին, տեղեկացնում է  Uincar-ը: