Ֆրանսիական արդարադատությունը նախնական հետաքննություն է սկսել գերմանական ավտոարտադրող Volkswagen ընկերության դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով AFP-ին:
Նրա տվյալներով, հետաքննությունն իրականացվում է «ծանրացուցիչ հանգամանքներում խարդախության» կասկածով: Արդարադատությունը հենց այսպես է գնահատում ֆիրմայի մեքենաների մի շարք մոդելների արտանետած գազերի վերաբերյալ կեղծ տվյալների հրապարակումը:





























