Գերմանական Volkswagen ընկերությունը ծրագրում է ավտոմեքենաների ստեղծման գործում լուրջ փոփոխություններ կատարել: Մասնավորապես, ակնկալվում է նոր քրոսովերների թողարկում՝ Golf դասական մոդելի բազայի վրա: Սպասվում է, որ այն տեղ կզբաղեցնի Polo-ի եւ Tiguan-ի միջեւ:
Ընկերության աշխատակիցները մտադիր են ավտոմեքենան կառուցել 4.35 մետր երկարությամբ: Տեխնիկական բնութագրերով նորույթը, որի մոտավոր գինը կարող է 20 հազար եվրո լինել, նման կլինի այնպիսի մոդելներին, ինչպիսիք են Skoda Yeti-ն կամ SEAT Ateca-ն:
Ըստ Informing-ի, նոր քրոսովերը մինչեւ 190 ձիաուժ հզորությամբ շարժիչ կունենա եւ լիցքավորված տարբերակ՝ 300 ձիաուժ հզորությամբ: Նոր մոդելի թողարկումը նախանշված է 2018 թվականին:





























